ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սաստիկ փոթորիկ Մոսկվայում. կան զոհեր. Մոսկվա-Երևան 5 չվերթ է հետաձգվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում եղանակի կտրուկ վատացման պատճառով Մոսկվայի Շերեմետևո (4 չվերթ) և Դոմոդեդովո (1 չվերթ) օդանավակայաններից դեպի Երևան թռիչքներ են հետաձգվել։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Շերեմետևոյում տեղատարափ անձրևի պատճառով թռիչքավայրէջքային ուղին հեղեղվել է։

Մոսկվայում և Մերձոսկովյան շրջանում փոթորիկն ու կայծակը դարձել են 3 մարդու մահվան պատճառ։ Առնվազն 5 մարդ վնասվածքներ են ստացել։




Լրահոս