Այսօր Ճարտարապետության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ճարտարապետների մասնագիտական տոնն է: Ճարտարապետության միջազգային օրը նշվում է 1985 թվականից, որ  սահմանվել է Ճարտարապետների միջազգային միության կողմից: Ի սկզբանե, միությունում կազմակերպված քննարկման ժամանակ որոշվել է օրը նշել հուլիսի 1-ին: Այդուհանդերձ, Ճարտարապետների միջազգային միությունը 1996 թվականին Բարսելոնայում կայացած իր 20-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ ընդունում է տոնի օրը փոփոխելու մասին բանաձև: Այդ ժամանակվանից  ճարտարապետների մասնագիտական տոնը նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը:

Ճարտարապետների միջազգային միությունը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այդ ժամանակ միության նպատակն էր նպաստել ավերված քաղաքների, բնակավայրերի վերականգնմանը: 1950 թվականի տվյալներով, մոլորակի բնակչության մեկ երրորդը բնակվում էր քաղաքներում: 50 տարի անց մասնագեներն արձանագրել են, որ այդ թիվը կտրուկ աճել է և դեռ շարունակում է աճել: 2050 թվականին քաղաքներում ապրող բնակչության թիվը կհասնի 6 մլրդ-ի: Հետևաբար, կարող ենք ասել, որ ներկայում մոլորակի բնակչության մոտ կեսը քաղաքի բնակիչներ են:




Լրահոս