2017թ. հունիսի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանում տեղի էր ունեցել ավազակային հարձակում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, օդամղիչ գազային ատրճանակը ձեռքին, մուտք էր գործել Նոր Նորքում գործող «Ծիրան» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել դրամարկղում առկա գումարը, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել էր վնասազերծել նրան, հանել դիմակը, ինչից հետո նա դիմել էր փախուստի:
Մանրամասները՝ տեսանյութում