04.07.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հուլիսի 4-ին, ժամը` 12:00-ին «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրերն ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ և հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ:

Թեմա. Ամառային հանգստի սեռական և հոգեբանական «նվերները»:

***

Հուլիսի 4-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Նորավանք հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը:

ԹԵՄԱ՝ ժողովրդագրությունը՝ հոգեբանական պատերազմում:

***

Հուլիսի 4-ին, ժամը 13։00–ին «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում (Երևան, Իսահակյան 28) տեղի կունենա «Էկոտուրիզմի փառատոն 2017»-ին  նվիրված մամուլի ասուլիսը։

Փառատոնը տեղի կունենա Վայոց ձոր մարզի Արտավան գյուղում: Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

Միջոցառման կազմակերպիչներն են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները:

Ասուլիսի բանախոսներն են`

– ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյան

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյան

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Սարգիս Աղայան

***

ՀՈՒԼԻՍԻ 4-ին՝  ժամը 13:00-ին, «Արմենպրես»  լրատվական գործակալության  մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։

Բանախոսներն են՝ Սերգեյ Սմբատյան՝ «Արմենիա» մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար, Կոնստանտին Իշխանով՝ Մշակույթի աջակցության եվրոպականհիմնադրամի նախագահ, Արմեն Բաբախանյան` «Արմենիա» միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ։

ԹԵՄԱ- Հուլիսի 4-12-ն անցկացվող «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողի կոչման համար կպայքարեն աշխարհի 14 երկրի 48 դաշնակահարներ։ Մրցույթ-փառատոնը  կուղեկցվի նաև կամերային և սիմֆոնիկ  համերգներով, որոնց կմասնակցեն համաշխարհային աստղեր՝ Մաքսիմ Վենգերով, Ֆյոդոր Ռուդին, Նարեկ Հախնազարյան, Նարե Արղամանյան և այլք։

***

Հուլիսի 4-ին ժամը 11:00-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ժիրայր Սեֆիլյանի և սույն գործով կալանավորվածների գործով դատական նիստ։

***

Հուլիսի 4-ին ժամը 12:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝«Լոնիդ Ազգալդյանի որպես անհատականության, զինվորի, գիտնականի ու հայրենասերի հանրային ճանաչման գործընթացի ներկայիս փուլը. Պետական մարմինների, հասարակական ու քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությունը իրազեկման գործընթացին. Հերոսի անունը շահարկող դեմքերը և իրականությանը չհամապատասխանող դեպքերը. հերոսի ծննդյան 75 ամյակի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումնրը» թեմայի շուրջ։

Բանախոսներն են
Կարապետ Կարապետյան – ՀՀԿ 9 հիմնադիրց
Արկադի Բրուտյան – Փիլ. Գիտությունների դոկտոր

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

***

Հուլիսի 4-ին ժամը 13:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Էկոտուրիզմի փառատոն 2017-ի կազմակերպիչների մասնակցությամբ։

Թեման՝ «Նոր մանրամասներ Հայաստանում երկրորդ անգամ անցկացվելիք Էկոտուրիզմի փառատոնի վերաբերյալ»։

Բանախոսներն են՝

Մեխակ Ապրեսյան – ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Վազգեն Գալստյան – «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ

Սարգիս Աղայան – «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ,




Լրահոս