Հարց քաղաքացիներից՝ ինչ հետևանքներ է թողնում անվան փոփոխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անվան փոխման պետական գրանցումը ինչ իրավական հետեւանքներ կարող է առաջացնել:

Մարիա Մանուկյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ եւ դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ: Անձին տրվում է նաեւ անվան փոխման վկայական, որը հիմք է այլ պետական եւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համար՝ անձի անվամբ տրված փաստաթղթերը փոխելու համար:

ՀՀ արդարադատության նախարարություն

,ԺՈՂՈՎՈՒՐԴե. Տեղեկացնենք, որ անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ:

Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար՝ հետեւյալ դրույքաչափերով՝ l երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ 50000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 30000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում՝ 20000 դրամ:




Լրահոս