Նոր մանրամասներ են հայտնի դարձել Չելյաբինսկում տեղի ունեցած ողբերգական դեպքից: Հիշեցնենք, որ նախօրեին Չելյաբինսկի շրջանի Մաքսիմկա գետի վրա նավակի շրջվելու հետևանքով 9 հոգի է մահացել, որոնց մեջ են նաև հայազգի եղբայրները իրենց երեխաների հետ: Տեղի պաշտոնյաների կարծիքով՝ ողբերգության պատճառը անվտանգության կանոնների կոպտագույն խախտումներն են:
Ընտանիքի անդամները, որոնց մեջ են եղել երեք եղբայրներ, նշելիս են եղել իրենց աղջկա երեկույթը: Խնջույքից հետո նավակի սեփականատերը նավակ է նստեցրել իր երեխաներին, կնոջը, ինչպես նաև զարմիկներին՝ ընդհանուր առմամբ 9 հոգու: Ափից մոտ 50 մետր հեռավորության վրա նավակը շրջվել է: Այս մասին հայտնում է «МК-Челябинск»-ը:
Ափին գտնվող երկու տղամարդ, շտապել են փրկել խեղդվողներին, ովքեր ևս խեղդվել են: Խեղդվողներից մեկը հասցրել է փրկել ու ափ մոտեցնել իր տղային:
Հայտնի է դարձել նաև, որ ինչպես նավակը, այնպես էլ ջրավազանը պատկանել է տեղացի ձեռնարկատիրոջը՝ հայկական համայնքի ներկայացուցչի:
Տեղի պաշտոնյաները կարծում են, որ հենց անփութությունն է հանգեցրել նման ողբերգության. «Նրանք ոչ միայն առավել թվով մարդկանց են նստեցրել նավակը, այլ նաև մարդկանց չեն ապահովել անվտանգության բաճկոններով»:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Չելյաբինսկի մարզի ղեկավար Բորիս Դուբրովսկին հայտնել է, որ զոհվածների ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն:
Էդվարդ Արզումանյան
Լոռի