Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպում. նախարարությունը տեղեկացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպումը կարգավորվում էՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153-րդ հոդվածով` հիմքընդունելով աշխատավայրիջերմաստիճանը: Եթե աշխատատեղերում գործի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանք կատարելու դեպքում, անհրաժեշտ է ստեղծել հովանալու և հանգստանալու հնարավորություն:

Հաշվի առնելով շոգ եղանակը, ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա` ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`
• օգտագործել բաձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանող միջոցներ` բաց գույնի, բնական նյութերից գլխարկ, օդափոխությունը ապահովող արտահագուստ, ստվեր ապահովող մեծհովանոցներ, ակնոց և այլն,
• ստեղծել անհրաժեշտ պայմաններ բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար, հաճախ լվացվել,
• կատարել աշխատանքային ռեժիմի փոփոխություն` հատկապես առավել ծանր և լարվածա շխատանքի կատարումը նախատեսելով օրվա զով ժամերին, իսկ օրվա շոգ ժամերին`աշխատանքի երկարատև ընդմիջում:

Միաժամանակ, անհրաժեշտ է հիշել, որ օրվա որոշակի, ամենաշոգ ժամերին (12:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները:

Խորհուրդ է տրվում օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:




Լրահոս