ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակարանների առուվաճառքն ու գրավադրումն ավելացել է. ինչի հետ է այն կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները 4418-ով ավելացել են: Պաշտոնական վիճակագրության տվյալներով` մեկ ամսվա ընթացքում 2.1 տոկոսով աճել է նաեւ բնակարանների գրավադրման ցուցանիշը, ինչը խիստ մտահոգիչ է:
ArmLur.am-ը պարզեց, որ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, անշարժ գույքի վաճառքի գործարքները նվազել են: Օրինակ` այս տարվա մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից օտարումը կազմել է 28.3 տոկոս, որը ապրիլի համեմատ 0.2 տոկոսով նվազել է: Մասնագետները սովորաբար անշարժ գույքի շուկայում գործարքներից վաճառքի քանակի նվազումը կապում են մարդկանց գնողունակության հետ: Հենց այս հանգամանքը հանգեցրել է գործարքների քանակի նվազեցման: Այդ առումով վերջին մի քանի տարիների ընթացքում այս ոլորտում զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Օրինակ` Երեւանում վաճառվող բնակարան կարելի է գտնել ոչ միայն ցանկացած շենքում, այլեւ ամեն հարկում: Իսկ գնորդներ կա′մ չկան, կա′մ քիչ են: Հայաստանի բնակչության մի մասն էլ ձգտում է թեկուզ էժան գնով ազատվել ունեցած բնակարանից կամ տնից եւ արտագաղթել: Բնակարանների, տների վարձակալության գործարքները նույնպես նվազել են: Եթե այս տարի բնակարանների կամ տների վարձակալության գործարքները կազմել են 4.7, ապա ապրիլին դրանք 6.2 տոկոս են եղել: Ինչպես հայտնի է` Հայաստանում վերջին շրջանում տուն կամ բնակարան վարձակալում են նաեւ զբոսաշրջիկները, որովհետեւ այս տարբերակն ավելի հարմար է, քան հյուրանոցներից օգտվելը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս