ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսովի համալսարանի չարաշահումների հետքերով. ինչ է սպասվում Կարեն Ավագյանի եղբորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ՊՈԱԿ-ում ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել:

Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ում արձանագրվել է ընդհանուր նյութական միջոցների յուրացում, որը կազմել է մոտ 36 միլիոն 340 հազար 692 դրամ: Նշենք, որ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն է՝ Արթուր Ավագյանը։

Սակայն բացահայտումից կարճ ժամանակ անց բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ ազատվեց ռեկտորի պաշտոնից, եւ նրա փոխարեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը: Ի դեպ, այս գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է, եւ մեզ տեղեկություններ հասան, որ բուհի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը բացահայտված չարաշահումների գործով որպես վկա հրավիրվել է հարցաքննության:

Ինչով կավարտվի այս աղմկահարույց դեպքը, ժամանակը ցույց կտա:

«Ժողովուրդ» թերթը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հետ զրուցեց իր եղբոր ապագայի մասին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս