Ճակատագրական ստատուսը. նոր մանրամասներ փոխնախարարի պաշտոնանկությունից. «Հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանի պաշտոնանկությունից։ Ասում են՝ պատճառը Ֆեյսբուքում գրած ստատուսն է եղել։ Սահմանին լարվածության օրերին, երբ հայկական կողմը զոհեր ուներ, երիտասարդ փոխնախարարն իր էջում ինչ-որ թեստի արդյունք էր տեղադրել, թե ինչպես է պարել սովորել անձրեւի տակ։ Ստատուսը հասել է մինչեւ Բաղրամյան 26, որտեղից հրահանգել են դիմում գրել։

Այժմ թեստի արդյունքը չկա նրա էջում, բայց վարկածի ճշմարտացիության մասին է վկայում այն, որ Բաղրամյան 26-ի ֆեյքերը հարձակվել են նրա վրա։ «Ուշադրություն դարձրեք նրա բացատրությանը, վարչապետը նրան չէր հանի, դա արել են նախագահականից, տեսեք՝ իր վերջին գրության մեջ շնորհակալություն է հայտնում վարչապետին, ոչ թե նախարարին, մի հատ էլ վախեցնում, թե կիսատ է թողնում սկսած բարեփոխումները, էլ ո՜նց կլինի, ո՜նց կդիմանանք: Հետն էլ նեղացած է հեռանում, գրել է, որ առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում»,- ասաց մեր աղբյուրը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս