07.07.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կներկայացնի 2017թ. խորհրդարանական ընտրություններին «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագրի արդյունքները:

***

ՀՈՒԼԻՍԻ 7-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանԷյջի Տագուչիի և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը JVC Kenwood Victor Entertainment Corporation-ի հետ համատեղ թողարկել է ճապոներեն 10 հայտնի երգերից բաղկացածխտասալիկ: Խտասալիկի շնորհանդեսը տեղի է ունենալու հուլիսի 10-ին, Կոմիտասի տուն թանգարանում:

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

***

Հուլիսի 6-ին, ժամը 16:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Բնակավայրերի անմիջական մոտակայքում Ադրբեջանի բանակի դիրքերի տեղակայման հարցը վերջին միջադեպերի օրինակներով» թեմայով։

Ասուլիսի բանախոսներն են.

– Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյան

– վերլուծաբան Գարիկ Հարությունյան,

***

Հուլիսի 7-ին և 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Աղվերանի հյուրերի տանը կայանալու է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից կազմակերպվող Երիտասարդ արևելագետների ամենամյա միջազգային գիտաժողովը: Գիտաժողովն սկսվելու է հուլիսի 7-ին ժամը 10:30-ին:

***

Ասուլիս «Նոյյան Տապան»-ում հուլիսի 7-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա
ասուլիս։

Թեման՝ «Ամուսնալուծությունների ներկայիս վիճակը Հայաստանում. վիճակագրական տվյալներ. իրական և վերտուալ պատճառներն ու հետևանքները. անբարեհաջող ընտանիքների տեսակներն ու երիտասարդության արտագաղթը. իրավական և հոգեբանական մոտեցումներ. խնդրի կարգավորման կոնկրետ առաջարկներ»։

Բանախոսներն են՝

Արկադի Մեհրաբյան – Հոգեբան

Հայկազ Մակարյանը – Իրավաբան, իրավախորհրդատու, գրող, հրապարակախոս

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:

***

«Նոյյան Տապան»-ում հուլիսի 7-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա
ասուլիս՝ մտավորականների մասնակցությամբ։

Թեման՝ «Համահայկական գրողների միությունը վերահրատարակում է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթը (թերթի առաջին խմբագիր Վահագն Դավթյանի թերթը ներկայացնելով նորովի) վերահրատարակման նպատակն ու խնդիրները»։

Բանախոսներն են՝

Աբգար Ափինյանը – Համահայկական գրողների միության նախագահ

Ժան Վարդանը (Սիրիա)- Համահայկական գրողների միության փոխնախագահ

Սամվել Պողոսյան – Համահայկական գրողների միության վարչության քարտուղար:

***

Հուլիսի 7-ին՝ ժամը 10.00-ից, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենան «Արմենիա» միջազգային մրցույթի դաշնակահարների առաջին փուլի լսումները։

Նույն օրը` հուլիսի 7-ին, ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներումտեղի կունենա «Հնչում է Երևանը» խորագրով համերգային երեկոն։

***

Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին, Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա Երևանի քաղաքապետ տեղակալ Արամ Սուքիասյանի և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները կներկայացնեն հուլիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում անցկացվելիք «Ոսկե Ծիրան» 14-րդ կինոփառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը:

***

Հուլիսի 7-ին ժամը 11:00-ին ՀՀ ՏԿԶՆ նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստ ընթացքում զեկուցվելու է ընթացիկ վիճակի, կատարված աշխատանքների մասին: Տեղի է ունենալու նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հատուկ ստեղծած http://map.transproject.am/ կայք-էջի ներկայացումը, որտեղ տեղեկատվություն է ներկայացված ս.թ. ապրիլին ՀՀ բոլոր մարզերում անձնագրավորված աղբանոցների դասակարգման մասին՝ ըստ փակված, նույնականացման ենթակա և սպասարկման ենթակա դառնալու:

***

Հուլիսի 7-ին, ժ.16:00-ին տեղի ունենա ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2016թ. մրցանականակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ): Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջույնի խոսքով հանդես կգան Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Վլադիմիր Աղայանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը:

2016թ. անվանակարգերն են.

«Մայրենիի պաշտպան» (անհատներ), «Լավագույն հայկական կրթօջախ», «ՀՀ և ԼՂՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ, «Սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան շարադրությունների մրցույթ:

Մրցանակաբաշխությունը ՀՀ սփյուռքի նախարարությունն անց է կացնում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ՝ 2010 թվականից: 2010-2016 թթ. մրցանակաբաշխության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 877՝ 45 երկրից:

***

Հուլիսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագան Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ միջազգայի տնտեսական գործընթացների և միտումների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, հայրենական արտադրության զարգացման վրա:

***

ՀՀ-և ԻԻՀ կրթության և գիտության նախարարները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր

Հուլիսի 7-ին, ժամը 9.15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության միջև կստորագրվի «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին:




Լրահոս