Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ՊՆ սնունդ տեղափոխող մեքենա է վթարի ենթարկվել. պայմանագրային զինծառայողներ են տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ArmLur.am-ի Լոռու թղթակիցը, վթարի է ենթարկվել ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, որը սնունդ է տեղափոխելիս եղել:

Մեր թղթակցի փոխանցմամբ` մեքենայում զինվորներ են եղել, որոնցից երկուսը տուժել են և շտապ տեղափոխվել Վանաձորի զինհոսպիտալ:

Դեպքի վայրում են քննչական խումբը, ՌՈ աշխատակիցներ, ՃՈ պետ Վահան Էվինյանը:

Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառը եղել են ճանապարհին արածող կովերը: Նրանք փակել են ճանապարհը, և վարորդը փորձել է շրջանցել այն, սակայն վթարի է ենթարկվել:

Տուժածները պայմանագրային զինծառայողներ են:

Լուսանկարներն ու տեսանյութը` քիչ անց:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս