Ինչ է անելու ՀԷՑ-ը 80 մլն դոլարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 80 մլն դոլարի չափով վարկ է վերցրել «Ասիական զարգացման բանկից»: Նշված գումարով ՀԷՑ-ը մտադիր է բարելավել Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխումը եւ նպաստել էներգետիկ անկախության եւ արդյունավետության բարձրացմանը: Սակայն ընկերության կողմից վարկ վերցնելը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել ոչ միայն մասնագետների, այլեւ ՀՀ քաղաքացիների մոտ: Մարդիկ համոզված են, որ ՀԷՑ-ն այս վարկը մարելու է մեր` սպառողներիս հաշվին: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ընկերության նախկին տնօրենը հենց այդպես էր վարվում:

«Գումարներ էր վերցնում, հետո դրանց սպասարկման ծախսերը մտցնում էր էլէներգիայի սակագնի մեջ ու դիմում էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու համոզում, որ ինքը ներդրումներ կատարելու համար վարկ է վերցրել: Բայց իրականում դա տնտեսագիտորեն ընդունելի չէ, այդպիսի ներդրումներ չեն անում: Ամենայն հավանականությամբ իրենք սեփական ֆինանսական միջոցներ չունեն եւ որոշել են այս ճանապարհով գնալ: Ես չեմ կարծում, որ այդ վարկը ցածր տոկոսադրույքով է, բայց հույս ունենանք, որ դա չի ազդի էլէներգիայի սակագնի վրա»,- հույս հայտնեց տնտեսագետը:




Լրահոս