Հարց քաղաքացիներից՝ ծառայողական քննության ընթացքում զննություններն ի՞նչ կարգով են անցկացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես քաղծառայող եմ, եւ հետաքրքիր է իմանալ, թե ծառայողական քննության ընթացքում ինչպե՞ս են անցկացվում զննությունները: Կցանկանայի տեղեկանալ նաեւ, թե որտե՞ղ է անցկացվում ծառայողական քննությունը:

Տիգրան Հարությունյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաեւ պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու եւ դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարելու փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ:

Զննություն կատարվում է նաեւ այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին: Զննության արձանագրություն է կազմվում նաեւ այն դեպքերում, երբ կողմերը ներկայացնում են իրենց կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր եւ առարկաներ: Հայտնում ենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է Խորհրդի վարչական շենքում, իuկ ըuտ անհրաժեշտության՝ համապատաuխան մարմնի վարչական շենքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերը կարող են միջնորդություններ ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված գործողություններ կատարելու, ինչպես նաեւ քննության նյութերին իրենց դիմումը հիմնավորող գրավոր փաստական տվյալներ կցելու, դրանց ընթացք տալու վերաբերյալ:




Լրահոս