ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ Նոր մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն առաջադրելու է այդ կառույցի Երեւանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանի թեկնածությունը:
Մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաև Գաբրիել Գյոզալյանը, ով հավելեց, թե պատճառ չկա, և ինքն է դիմել կուսակցություն, քանի որ հոգնել էր մարզպետի աշխատանքից: Հարցին՝ նոր աշխատանքի կանցնի՞, պատասխանեց, թե ապագան ցույց կտա, հիմա չի կարող այլ հարցերի պատասխանել: