Վահե Հակոբյանի օրոք կրճատումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահե Հակոբյանի՝ ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնին նշանակվելուց հետո մարզպետարանի աշխատակիցները ազատման դիմումներ են գրում: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ հունիսի 30-ին աշխատանքից ազատվել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը:

Ըստ Սյունիքի մարզպետարանի` Հովիկ Ալեքսանյանը ազատվել է անձնական դիմումի համաձայն: Իսկ նրա պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է բաժնի պետ Հայկ Հարությունյանին: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ալեքսանյանը այնպես չէ, որ ինքնակամ ազատվել է աշխատանքից, այլ «պարտադրել են ազատվել սեփական դիմումի համաձայն»:

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի Վահե Հակոբյանը աշխատանքից ազատեց նաեւ խորհրդական Միշա Հովհաննիսյանին, օգնականներ Զարզանդ Նիկողոսյանին, Վիկա Դավթյանին, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանին, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Հովհաննիսյանին: Դեռ անցած տարվա վերջին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մարզպետի թիրախում է հայտնվել նաեւ կրթության վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, որին մտադիր է փոխարինել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի Կապանի մասնաճյուղի նախկին տնօրենով: Փաստորեն նրա ժամանակն էլ եկավ:




Լրահոս