ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել «SAS» սուպերմարկետի գողությունը. երգիչ Վարդանիկը հետախուզվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, դանակով զինված տղամարդը մուտք է գործել սուպերմարկետ ու գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դրամարկղից հափշտակել խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Ոստիկանությունից ստացված գրության համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հատել է ՀՀ պետական սահմանը: Քննիչի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս