
«Այդ հեռուստահաղորդումից հետո բազմաթիվ շահարկումներ եղան. համատեքստից դուրս է բերվում մեկ նախադասություն, եւ այն դառնում է քննադատության թիրախ»:Տիգրան ՍարգսյանՏիգրան Սարգսյանն իրավացի է: Պետք չէ համատեքստից որեւէ նախադասություն դուրս բերել եւ քննադատել: Պարզապես պետք է այդ հարցազրույցն ամբողջությամբ ընկալել իբրեւ անկարողության մասին պաշտոնական իրազեկում: Ընդ որում վարչապետի մտքերը հենց այդպես ընկալեց այդ հարցազրույցին մասնակից լրագրողներից մեկը, ով տարակուսած նկատեց, թե` ըստ վարչապետի ստացվում է` լավ է, որ մարդիկ չեն կարողանում լույսի, գազի եւ օրվա հացի համար վճարել: Իսկ ընդհանրապես այդ հարցազրույցում վարչապետի ամենախելացի առաջարկը միտք արտահանելու ծրագիրն էր, որի կապակցությամբ առաջարկում ենք արտահանել Տ. Սարգսյանին` իր մտքերով հանդերձ: