Խոշոր վթար Դավիթ Բեկ փողոցում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ին ժամը 07.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Դավիթ Բեկ և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C մակնիշի 35 FZ 199 (վարորդ՝ Գ. Մ.) և Wolksvagen Jetta մակնիշի 20 LU 756 (վարորդ՝ Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները և Mercedes C մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (տվյալները չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել:




Լրահոս