Պատահարներ ավտոճանապարհներին. քանի մարդ է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին, ժամը 1.10-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1946 թ. ծնված Ալեքսանդր Տ.-ն, որը 2016թ. օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի ՆԳԲ կողմից 119 հոդվածի 1-ին մասի (առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ սպանության սպառնալիք) մեղադրանքով:

***

Հուլիսի 7-ին, ժամը 7.30-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 31 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 7-ին, ժամը 12.00-ին, «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Աբովյան փողոցի թիվ 56 հասցեի մոտ կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 7-ին, ժամը 15.00-ին, 33-ամյա տղամարդը 16-րդ թաղամասի թիվ 19 շենքի բակում հրել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան և վրաերթի ենթարկվել. նա մարմնական վնասվածքնեով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 7-ին, ժամը 6.15-ին, «Պորշե» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 7-ին, ժամը 14.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1/51 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, ում գրկին եղել է 2-ամյա տղա, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 67-րդ կմ-իմ իրար են բախվել «ֆորդ Տրանզիտ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 7-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ-2 թաղամաս տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 7-ին, ժամը 4.50-ի սահմաններում, Գյումրիի Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և դիմել փախուստի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 8.00-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 31-ամյա տղամարդ և հայտնել, որ Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ երիտասարդին վրաերթի է ենթարկել ինքը:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ 311000» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Սյունիքի փողոցի 136/1 հասցեում գտնվող խանութի դիմաց, նկատելով ճանապարհն անցնող հետիոտնին, արգելակել է ավտոմեքենան, ինչի հետևանքով «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 311000»-ին, որն էլ վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 164-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 7-ին, ժամը 5.10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 110-րդ կ/մ-ին իրար են բախվել «Մերսեդես Վիտո» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Վիտո»-ի 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը և 2 ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս