11.07.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հուլիսի 11-ին, ժամը՝ 11:30-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Սահմանային իրադրության վերջին զարգացումները» թեմայով մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսն է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:

Բանախոսը կանդրադառնա հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, վերջին օրերին գրանցված լարվածությանը և թեմային առնչվող այլ հարցերի:

***

Հուլիսի 11-ին՝ ժամը 13.00, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մաքսիմ Վենգերովի Երևանում կայանալիք համերգին,ինչես նաև «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիս։

Ասուլիսի բանախոսներն են՝ Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր, Գրեմմի-ի կրկնակի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը,

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը,

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը,

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

***

«Նոյյան Տապան». Ինչպես, որտեղ և ինչ միջոցներով են ազատամարտիկներն և նրանց ընտնիքների անդամներն անցկացնում իրենց ամառային հանգիստը

11-07-2017 12:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում

Հուլիսի 11-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս մի շարք հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

Թեման՝ «Ինչպես, որտեղ և ինչ միջոցներով են ազատամարտիկներն և նրանց ընտնիքների անդամներն անցկացնում իրենց ամառային հանգիստը. Պետության, ՀԿ-ների և անհատների մասնակցությունը կազմակերպման և աջակցման գործընթացում. Խնդիրներ. Վերաբերմունքի դրսևորման ձևեր և ծրագրեր»։

Բանախոսներն են.

Մորուք Կարո Կարապետյան -« Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահ

Գևորգ Գևորգյան – «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր նախագահ ազատամարտիկ, հետախույզ

Գագիկ Դանիելյան -«Սատար»,հաշմանդամներին ՀԿ գործադիր տնօրեն

Վլադիմիր Կոստանդյան – «Կայունություն» ՀԿ նախագահ

Արսեն Ֆիդանյան – Ասպետաց ակադեմիայի նախագահ

Աննա Կոստանյան – «Վահագն» ,Հ.Կ. զորավիգներից մանկագիր,ասմունքող

Գագիկ Հայրապետյան – Արիների ուխտ կազմակերպության քուրմ

Լևոն Բարսեղյան «Կիմ Երիցյան» մշակութային ՀԿ նախագահ

Ասուլիսի ընթացքում ՀԿ-ները կներկայացնեն իրենց կատարած աշխատանքները ազատամարտիկների ամառային հանգստի հետ կապված և կխոսեն սահմանային իրավիճակի մասին։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին




Լրահոս