
Հուլիսի 8-ին, կայացավ Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» տեսահոլովակի շնորհանդեսը:
«Սիրո հավերժ քաղաք» երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Հայկոն, իսկ տեսահոլովակը վստահել են Արամայիս Հայրապետյանին: Նախագծի պրոդյուսերն է Արթուր Ջանիբեկյանը:
Երգչի նոր երգը նվիրված է Երևանին, իսկ տեսահոլովակի փակ դիտմանը ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները` Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ, Ավետ Բարսեղյանը, Արտակ Վարդանյանը, Էմմա Հակոբյանը, Վան Գրիգորյանը, Գոռ Բարսեղյանը, Վաչե Թովմասյանը և Գայանե Մանուկյանը, Սոնան, Սոֆի Մխեյանը, Արամայիս Հայրապետյանը և Լյուսին, Նունե Եսայանը և Ավո Խալաթյանը, Հրաչ Քեշիշյանը, Գրիշա Աղախանյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և այլք:
Լիդա Եղիազարյան, Արփինե Թովմասյան
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: