Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին և օգնականին:
Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում է նշանակվել նաև Գոռ Վարդանյանը, ով կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները:
ArmLur.am-ի հետ զրույցում Գոռ Վարդանյանն ասաց, որ շատ շնորհակալ է և զգացված Երևանի քաղաքապետից, որ նման պատասխանատու աշխատանք է նրան առաջարկել. «Պետք է ամեն ինչ անեմ, որ իմ աշխատանքով մոտ ապագայում ցույց տամ, որ արժանի եմ այդ աշխատանքին»:
Գոռ Վարդանյանի խոսքով` եղել են դեպքեր, երբ նա խորհուրդներով հանդես է եկել Տարոն Մարգարյանի մոտ սպորտի զարգացման ուղղությամբ, որովհետև նրանց միջոցառումներին հաճախ է ներկա գտնվել Երևանի քաղաքապետը: