Լցրե՛ք ամառը հաճելի պահերով և մասնակցե՛ք 5 iPhone 7-ի խաղարկությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև ս.թ.սեպտեմբերի 10-ը ներառյալ Հայաստանում միայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկվող American Express Քարտով կատարե՛ք նվազագույնը 1000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ վճարումներ Հայաստանի կամ արտերկրի ցանկացած առևտրի և սպասարկման կետում (բացառությամբ ինտերնետային կայքերի առցանց խանութների) և ստացեք հնարավորություն շահելու չորս iPhone 7 բջջային հեռախոսներից մեկը։

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝
1. Անկանխիկ վճարումներ կատարելուց հետո տվյալ առևտրի և սպասարկման կետում նկարել American Еxpress տարբերանշանը կամ Ձեր American Еxpress քարտը (այնպես, որ Քարտի ամբողջական համարը և այլ տվյալներ չերևան),
2. այդ նկարը բեռնե՛լ Facebook սոցիալական ցանցի Ձեր էջում #myamexcard գլխագրով՝ պարտադիր նշելով առևտրի և սպասարկման կետի անվանումը (օր.՝ #acbacreditagricolebank) կամ գտնվելու վայրը, եթե վերջինս հասանելի է քարտեզի վրա (location):

Որքան շատ նման հրապարակումներ իրականացնեք, այդքան մեծ կլինի շահելու հավանականությունը: Չորս iPhone 7 բջջային հեռախոսները կխաղարկվեն #myamexcard գլխագրով հրապարակումներ կատարած Քարտատերերի միջև, իսկ ևս 1-ը կխաղարկվի #myamexcard գլխագրով հրապարակումները տարածած /share/ օգտատերերի միջև: Խրախուսե՛ք Ձեր ընկերներին տարածել Ձեր հրապարակումները, և նրանք նույնպես կդառնան մրցույթի մասնակից:

Խաղարկությունը կկայանա ս.թ. Սեպտեմբերի 20-ին` առցանց հեռարձակմամբ:

Մրցույթի մասնակցության պայմաններին և դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ:




Լրահոս