12.07.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հուլիսի 12-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Իրազեկ և պաշտպանված սպառող Հ/Կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: ԹԵՄԱ՝ Հ/Կ-ն ուսումնասիրություններ է կատարել խաղալիքի շուկայում: Առկա ռիսկերի և դրանց հաղթահարման ուղիների մասին:

***

«Նոյյան Տապան». Գրպանահատված վարորդների նոր հարկերը. Ահազանգ

12-07-2017 12:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Հուլիսի 12-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները կանդրադառնան SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի վճարման հետ կապված ( մոտ 50 տոկոս թանկացման) ս.թ. օգոստոսի 1-ից գանձվող գումարի փոփոխությանը, որը ենթադրում է. 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս բաժանորդի հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամ միջնորդավճար և 123.4 դրամ ԱԱՀ: Նախաձեռնության գնահատականը և հետագա քայլերը

Բանախոսներն են «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներ.

Արսեն Պետրոսյանը
Արմեն Եփրեմյանը
Արթուր Կռոյանը

***
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա նախարար Վահան Մարտիրոսյանի և «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Թեմա՝ ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաև նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև փետրվարի 24-ին ստորագրված հուշագրի դրույթների իրականացման արդյունքների ներկայացում:

Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով  010. 59-01-47, 010.59-01-71, 043. 32-23-33 հեռախոսահամարներով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

***

Հուլիսի 12-ին՝ ժամը 16.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կհրապարակվեն «Արմենիա» միջազգային առաջին մրցույթի հաղթողների անունները, տեղի կունենա պարգևատրման արարողություն, որին կհետևի համերգ։

Նույն օրը՝ հուլիսի 12-ին, ժամը 20.00, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հարգելի գործընկերներ, խնդրում ենք, որպեսզի լուսանկարիչները համերգի ժամանակ լուսանկարեն առանց լուսարձակների։

***

ՀՈՒԼԻՍԻ 12-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանի, «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանի, Կոնսերվատորիայի ջազային ամբիոնի դոցենտ, դասախոս Արմանուշ Հակոբյանի, «Ոսկե ձայն 2017» միջազգային մրցույթի ԱՄՆ-ից մասնակից Սոնա Նալբանդյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Հուլիսի 14-16-ը Հայաստանում կանցկացվի «Ոսկե ձայն 2017» միջազգային մրցույթը: Այն ներկայանում է առավել ընդգրկուն կազմով ու մասնակիցներով:

*****

ՀՈՒԼԻՍԻ 12-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալվող իրադարձություններն աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

***

Հուլիսի 12-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությաննախագահի խորհրդական  Գուրգեն Մարտիրոսյանը:

Թեման՝ 2017թ հունվար, հունիս ամիսների գների փոփոխություններ  սպառողական շուկայում:




Լրահոս