Մեյնմանդարի շուկայի տերը իմ լավագույն ընկերն ա, так что էդ հույսը չունենաք ոչ մեկդ. Առաքել Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին պատկանող, Երեւան-Էջմիածին մայրուղու հարեւանությամբ` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում գտնվող գյուղատնտեսական շուկայի շինարարական աշխատանքները դեռ ընթացքում են:

Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այժմ պահեստ են ստեղծում, որպեսզի առեւտրականները կարողանան այնտեղ պահել իրենց գյուղմթերքները: «Դեռ աշխատանքներ կան: Հիմա պահեստ ենք ստեղծում, որ գյուղմթերքը չփչանա: Նախատեսում ենք պահածոների արտադրամաս հիմնել, որն էլ մտադիր ենք արտահանել Ռուսաստան: Բոլոր գյուղացիներին օգնելու ենք: Աղջիկ ջան, առավոտից իրիկուն մենք ոնց ապրել ենք, ըտենց էլ ապրում ենք՝ ժողովրդին օգնելով. նույն ոճով՝ նույն ժողովրդի հետ»,- նշեց նախկին պատգամավորը:

ArmLur.am-ի հարցին՝ հնարավոր է իր համար լուրջ մրցակից համարվող «Մեյնմանդարի» գյուղատնտեսական շուկան խանգարի իր բիզնեսին, նախկին պատգամավորն անմիջապես արձագանքեց. «Մեյնմանդարի շուկայի տերը իմ լավագույն ընկերն ա, так что էդ հույսը չունենաք ոչ մեկդ… իմ ախպերն ա, իմ ընկերն ա: Ավելի լավ է իմ շուկան չաշխատի, քան թե ես իր գործին խփեմ: Մենք միասին ենք որոշել, որ այս գործն անեմ: Նա իմ մարտական ընկերն է»:

Ս.Հ.




Լրահոս