Ներկայացված են Victoria’s Secret-ի լողազգեստները, սակայն ոչ թե մոդելների, այլ սովորական աղջիկների հագին: Առաջարկում ենք տեսնել, թե ինչ ստացվեց արդյունքում, և ինչպիսի տեսք ունեն լողազգեստները սովորական աղջիկների հագին:
Ահա աղջիկներից մեկի կարծիք. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ ինչ-որ պահի պետք է լողափին լուսանկարվի լողազգեստով: Դա հետաքրքիր փորձ է, որն օգնում է ազատվել անվստահությունից»:
Շերիդան. «Լողազգեստ կրելիս ձեզ բնական պահեք: Արեք այն, ինչ ձեզ ուրախություն է բերում, և ամեն ինչ լավ կլինի»:
Նինա. «Ձեզ մի′ համեմատեք մոդելների հետ: Մեզնից քչերը մոդելային արտաքին ունեն»:
Քրիստին. «Դժվար է ինքներս մեր կազմվածքի վերաբերյա օբյեկտիվ լինել, այնպես որ եթե ինչ-որ մեկը ձեզ կոմպլիմենտ է անում, ապա հավատացեք նրան»:
Էլիսոն. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ ինչ-որ պահի պետք է լողափին լուսանկարվի լողազգեստով: Դա հետաքրքիր փորձ է, որն օգնում է ազատվել անվստահությունից»:
Քիրսթեն. «Ֆոտոշոփ արված մաշկն ու ճարպի բացակայությունը ձեզ գեղեցիկ չեն դարձնում: Գեղեցիկ է դարձնում ինքնավստահությունը»:
Լարա. «Մեզնից ոչ բոլորն են մոդել, բայց աշխարհը բեմահարթակ է մեզնից յուրաքանչյուրի համար»: