ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կողոպտում, ձախողում եւ այլն` բացարձակ ստեր են: Ես հայտարարում եմ, որ «Լինսի» ծրագիրը Հայաստանում այդ մասշտաբի ամենաչկոռումպացված ծրագիրն էր»:Արտաշես Թումանյան «Առավոտ»Փաստորեն, եթե հավատալու լինենք Արտաշես Թումանյանին, ապա ստացվում է, որ Ռ. Քոչարյանը  նրան աշխատանքից հեռացրել է այն բանի համար, որ վերջինս  չի յուրացրել «Լինսի» հիմնադրամի միլիոնավոր դոլարները: Ամեն դեպքում անհասկանալի է, թե  «ամենաչկոռումպացված ծրագրի» պատասխանատուն աշխատանքից ազատվելուց հետո ինչու անցավ ընդհատակ եւ այդպես էլ որեւէ ծպտուն չհանեց` հերքելու համար իր անվան հետ կապված մամուլում շրջանառվող բազմաթիվ  մեղադրանքները: Թեպետ, որեւէ հերքումն անիմաստ կլիներ: Վերանորոգումից մի քանի ամիս անց փողոցների ճաքճքած ասֆալտն ու պոկված սալիկները պարոն Թումանյանի ղեկավարած ծրագրի «չկոռումպացվածության» ամենախոսուն վկայությունn են:




Լրահոս