
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց դաշնակցական Գաբրիել Գյոզալյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը: Այն կառավարությանը ներկայացրեց Գյոզալյանի կուսակից` տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Ըստ կառավարության` Գաբրիել Գյոզալյանը մարզպետի պաշտոնից ազատվում է իր սեփական դիմումի համաձայն: Տեղեկացնենք, որ Գաբրիել Գյոզալյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ հոգնել է, ինչի պատճառով էլ ազատման դիմում է ներկայացրել: