ՖՈՏՈ. Լեռնապատում ճանապարհները վերջին անգամ նորոգվել են 1970թ-ին. ինչ իրավիճակ է գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի թերևս ամենակարևորագույն խնդիրը համայնքային ճանապարհների անմխիթար վիճակն է ու աղետի հետևանքով անօթևան մնացածներին բնակարանով ապահովելու հարցը: 2230 բնակիչ ունեցող Լեռնապատ համայնքի բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է: ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Սարգիս Աբազյանն ասաց, որ ճանապարները վերջին անգամ կապիտալ նորոգվել են սովետական միության ժամանակաշրջանում՝ 1970-1980 թվականներին. «Խնդրի մասին բազմիցս ենք բարձրաձայնել մարզպետարանում, մարզպետարանն էլ ներկայացրել է համապատասխան գերատեսչություններին….վիճակում սակայն որևէ փոփոխություն չկա»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ ընդհանուր առմամբ համայնքի գլխավոր ճանապարհի կապիտալ նորոգման համար կպահանջվի շուրջ 250 մլն դրամ գումար, ինչը բնականաբար, համայնքի բյուջեով հնարավոր չէ.

«Ճանապարհը 4 կմ է, ամեն տարի համայնքի բյուջեից նորոգումներ ենք անում, մարզպետարանն էլ է գումարներ հատկացնում ճանապարհի պահպանման համար»:
Անդրադառնալով համայնքում աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդրին`  Սարգիս Աբազյանն ասաց, որ գյուղոմ դեռս 100 ընտանիք սպասում է բնակարան ունենալուն, ևս 30 ընտանիք էլ իր կարգավիճակը վերականգնելու է դատական կարգով:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս