ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին:
Վ.Տերտերյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, նախարարության անունից և անձամբ իր կողմից շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանին` ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում մարզում բոլոր ոլորտներում վերելք է գրանցվել:
Շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նա մարզպետին բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային գործունեություն է մաղթել:
Արագածոտնի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և շնորհավորել երիտասարդ մարզպետին՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն