ՀՀԿ-ում տարաձայնությունների թեմա է բացվել. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից հետո ՀՀԿ-ում տարաձայնությունների թեմա է բացվել: Իշխանության ներկայացուցիչներից շատերն ամբիոնից հայտարարեցին, թե սա ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, իսկ ընդդիմությանն էլ ապսպրեցին, որ ապագայում գործ են ունենալու հենց նրանց հետ:

ՀՀԿ-ականներից շատերի համոզմամբ՝ դա սխալ մոտեցում է եղել, որովհետեւ պետք է հստակ հայտարարվեր, որ գործ ունեն Կարեն Կարապետյանի եւ նրա կառավարության  ծրագրի հետ, եւ տապալման դեպքում էլ ողջ պատասխանատվությունը  կրելու են հենց նրանք:

Այսինքն, եթե ապագայում չհաջողվի խոստումը գործ դարձնել, պետք է մեղադրել ոչ թե ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, այլ հենց Կարեն Կարապետյանին, որովհետեւ նա չի կարողացել իր վկայակոչած ծրագրերն իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս