Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակը կգլխավորի Արարատ Զուրաբյանը. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն սկսել են թեկնածուներ փնտրել, եւ ԲՀԿ-ում, կարծես, գտել են:
«Կուսակցության ներսում հակված են Արարատ Զուրաբյանի թեկնածությանը: Ըստ երեւույթին, ԲՀԿ-ի ցուցակը հենց նա էլ կգլխավորի: Ներկուսակցական քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց բոլորի համար էլ ընդունելի տարբերակ է Զուրաբյանի առաջադրումը»,- ասաց ԲՀԿ-ական մեր զրուցակիցը, հավելելով, որ Զուրաբյանն է փոքր-ինչ տարակուսում, չեմուչում անում, բայց եթե կուսակցությունը որոշի, չի կարող առարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս