Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան տարեդարձը. ովքեր ներկա կլինեն. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, եւ այս տարին էլ բացառություն չէր:

Շատերն անգամ դժգոհում են՝ նվերնե՞ր է հավաքում` հազար հոգի իրար գլխի հավաքելով: «Հո ամեն տարի էդ տեսակ ծնունդ չեն անի, համն էլ ա կորում: Էդքան մարդ հավաքում ա նվերի՞ համար»,- ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ երկրի ղեկավարը, ինչպես միշտ, հրավիրված է, սակայն «կլոր» տարեդարձ չէ, հնարավոր է՝ չգա:

Ծննդյան տարեդարձը Մանվել Գրիգորյանը նշելու է հայրենի քաղաքում` Էջմիածնում, «Վան» ռեստորանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս