Կառավարման համակարգում առաջնահերթությունը կրկին տրվում է ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած կառավարությունն իր ծրագրում խոստացել է «խելացի» կառավարում իրականացնել, այնուամենայնիվ, շարունակվում են արատավոր բարքերը, երբ պետական կառավարման համակարգում առաջնահերթությունը տրվում է ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին: Արդյունքում, օրինակ՝ իրավաբանը կարող է աշխատել երկրաբան, կամ ոստիկանը՝ էկոլոգ:

Զավեշտալին այն է, որ այս իրավիճակը միանգամայն «օրինական է», քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքն էլ չի պարտադրում, որ վերոնշյալ գերատեսչություններում համապատասխան մասնագետներ աշխատեն: Օրենքի 10-րդ հոդվածը, որ սահմանում է քաղծառայության պաշտոնի անձնագիրը, հետեւյալ պահանջներն է առաջ քաշում. քաղծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը ընդգրկում են բարձրագույն կրթություն, առնվազն երկու կամ հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում երկու տարվա աշխատանքային ստաժ, եւ վերջ:

Ու ոչ մի խոսք մասնագիտական կրթության մասին: Եւ արդյունքում իրավաբանը, որ հողի շերտերի մասին ոչինչ չգիտի, հանքի շահագործման լիցենզիա է տալիս»:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս