Հարց քաղաքացիներից՝ քաղծառայողն իրավունք ունի՞ ստանալու իր աշխատանքային գրքույկը, եթե գտնվում է կադրերի ռեզերվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձն իրավունք ունի՞ ստանալու աշխատանքային գրքույկը այլ վճարովի աշխատանքի անցնելու դեպքում: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք` ի՞նչ կարգով:

Նելլի Մկրտչյան (35 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մկրտչյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայութան կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը պետք է խորհուրդ ներկայացնի գրավոր դիմում` իրեն կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու վերաբերյալ: Խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում` քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու մասին, որից հետո աշխատանքային գրքույկը տրվում է քաղաքացուն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձի համար դիմումներ ներկայացնելու համար սահմանափակումներ նախատեսված չեն. քաղաքացին իրավունք ունի դիմելու քաղծառայության այն ժամանակավոր թափուր պաշտոնների համար, որոնց պահանջները նա բավարարում է:




Լրահոս