ՖՈՏՈ. Արարատի մարզում արագիլներ են անկել. ահազանգում են բնապահպանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ եւ Հովտաշատ գյուղերի բնակիչները դիմել են «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանին եւ ահազանգել արագլիների անկման դեպքերի մասին: Անկման պատճառներն այս պահին հայտնի չեն: Բայց ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյան պնդմամբ, անկած արագիլները հրազենային վնասվածքները չեն ունեցել: Նա համոզված նշեց նաեւ, որ եղանակային պայմաններն ու էլեկտրալարերը թռչունների անկման պատճառը չեն եղել:

«Երբ գյուղերի բնակիչները մեզ ահազանգեցին, զարմացած էին. անընդհատ կրկնում էին, որ իրենք առաջին անգամ են նման բան տեսնում: Գյուղացիները մինչեւ մեր գալը 4 թռչուն արդեն թաղել էին: Ես ինքս ուսումնասիրեցի, որպեսզի պարզեի հրազենի վնասվածքներից է, թե ոչ, բայց հաստատ դա չէր: Ես իրավունք չունեմ դա տեղափոխելու Երեւան: Պետք է սպասենք: Բացի այդ, բների մեջ կային սատկած արագիլներ: Մինչեւ մեզ 4 արագիլ անկել են, իսկ մենք տեսել ենք եւս 4 անկած արագիլի, որից երկուսը բնից կախված վիճակում էին, երկուսն էլ ավտոճանապարհի վրա: Սա պատահական երեւույթ չէ»,- մտահոգվեց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Ապա`փոխանցեց, որ երկու նամակ է պատրաստել, որից մեկն ուղղված է առողջապահության, մյուսը`բնապահպանության նախարարություններին:
«Մենք իրենց իրավիճակն ենք նկարագրել եւ խնդրել, որ հետազոտական խմբեր ուղարկեն: Ես ինքս անձամբ նայել եմ անկած արագլիների դիերը, այսինքն այն ինչ որ մնացել էր, իրարից անջատված էր: Բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք տարածվում են թռչունների միջոցով: Չեմ ցանկանում մարդկանց վախեցնել, բայց անկումը մեզ շատ անհանգստացրել է»,- ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց Սիլվա Ադամյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս