Գերմանիայի բնության պահպանության միությունը Հայաստանում կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) 2024-ին կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։

Այս մասին տեղեկացնում են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։

«Գերմանիայի բնության պահպանության միությունը 1994 թվականից սկսած՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ կոորդինացնում է սպիտակ արագիլների միջազգային հաշվառման իրականացումը։ Բազմացող զույգերի հաշվառումը թույլ է տալիս գնահատելու թռչնատեսակի գլոբալ պոպուլյացիան և հավաքագրելու կարևոր տեղեկատվություն վերջինիս պոպուլյացիայի զարգացման վերաբերյալ:

Այսպիսով հնարավոր է դառնում վաղ փուլում որոշել, թե որ շրջաններում է սպիտակ արագիլն իրեն զգում «ինչպես տանը», և որտեղ է պահանջվում ավելի մեծ պահպանություն: Հաշվառումն իրականացվում է որոշակի գիտական չափանիշների հիման վրա: Հաշվառման ընթացքում տարանջատվում են՝

մեկ բույն զբաղեցնող բոլոր զույգերի թիվը,

չվող ձագերով բույն զբաղեցնող զույգերի թիվը,

բույն զբաղեցնող զույգերի թիվը, որոնք չունեն չվող ձագեր,

բույն զբաղեցնող զույգերի թիվը, որոնց ձագերի վերաբերյալ տեղեկատվություն չկա,չվող ձագերի ընդհանուր թիվը»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս