ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը պատերազմ է քարոզում»:Էդուարդ ՆալբանդյանԷ, դո՛ւք էլ քարոզեք: Ինչո՞ւ եք «սուս ու փուս» նստում ու սպասում, թե հերթական անգամ ինչ է քարոզելու Ադրբեջանը: Ի՞նչն է խանգարում Հայաստանին եւս պատերազմ քարոզել, հատկապես, որ հատուկ դրա համար նախագահի նստավայրի հետնամասում մի ողջ աշխատակազմ աշխատավարձ է ստանում: Անընդհատ բողոքում եք, թե Ադրբեջանը լկտի ստում է, անթույլատրելի պահվածք է որդեգրել, բայց «թնգթնգալուց» բացի որեւէ լուրջ գործով չեք զբաղվում` բավարարվելով միայն Հայաստանի «նախաձեռնողականության», «դիվանագիտական հաղթանակների» եւ այլնի մասին բարձրաձայնումներով: Այս ընթացքում միայն մի ձեռքբերում ունենք, որ Էդուարդ Նալբանդյանը այտերի հրապարակավ քաշքշոցից ֆիզիկական լուրջ վնասներ չկրեց:




Լրահոս