Նորատ Տեր-Գրիգորյանցը դարձավ 81 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սովետական և Հայաստանի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանի Զինված Ուժերի զարգացման գործում կարևոր դեր խաղացած Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրն է: Նա

ծագումով հայ, ՌՍՖՍՀ գեներալ է, ով 1991 թ Սովետական Միության փլուզումից առաջ ծառայում էր որպես Սովետական 40-րդ Բանակի շտաբի պետ Աֆղանստանում և Սովետական Ցամաքային Զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 1992 թ. Տեր-Գրիգորյանցը ընդունելով Հայաստանի կառավարության հրավերը ստանձնեց Հայկական Բանակի հրամանատարությունը։

1992-1995 թթ Տեր-Գրիգորյանցը դառնում է գլխավոր շտաբի պետ և Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 1993 թ. նա Պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր։ 1995 թ., թոշակի անցնելուց հետո, վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն և այժմ Ռուսաստանի Հայերի Միության խորհրդի անդամ է։




Լրահոս