Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը վիրահատության կենթարկվի: Ըմբիշն այս մասին գրառում է կատարել «Instagram»-ի իր էջում.
«Հերթական անգամ ես մնացի մենակ ևս մեկ խնդրի հետ: Ինձ բնորոշ է լինել մենակ, երբ առջևում բարդ և ծանր օրեր են սպասվում, և կրկնակի բնորոշ է` դրանք հաղթահարելը: Մոսկվա-Լեհաստան. մեկնում եմ հերթական վիրահատությանը, այս անգամ` ուսի շրջանում : Հուսով եմ` ամեն բան հաջող կանցնի և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ես կկարողանամ վերադառնալ մարզումներին»,- գրել է Հարությունյանը: