ՖՈՏՈ. Հրդեհ Հաղթանակ թաղամասում. օգտագործվել է հատուկ տեխնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, իսկ 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա:

Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:

Հուլիսի 16-ին, ժամը 15.00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ինը մարտական հաշվարկ, քաղաքապետարանի կոմունալ բաժնի ութ ջրատար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ԹՆԱՎ պետ փ/ծ գ-տ Ա. Վարդանյանը, ԱԻԱԲ պետ – ՃԿԱԿ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Ոսկանյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Տ. Գիդաչյանը, ՓՈՒՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Գևորգյանը և Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս