ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական թալանը. վարորդների «կաշին քերթող» «կարմիր գծերի» հաղթարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստացի ավելացել է Երեւանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու վարձը: Օգոստոսի 1-ից սկսած SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար վճարումն իրականացնելուց գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարները վճարելու է քաղաքացին. նրա հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը` միջնորդավճար եւ 123.4 դրամը` ԱԱՀ:

«Փարկինգ սիթի սերվիսից» «Ժողովուրդ»-ին պարզաբանել են, որ մինչեւ հիմա իրենք են վճարել միջնորդավճարը, բայց քանի որ ընկերությունը գումարներ չունի, ստիպված բեռը տեղափոխվել է վարորդների վրա: Նկատենք, որ այս ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունեցավ այն բանից հետո, երբ բռնի ուժով պետականացվեց: Այն գտնվում է Երեւանի քաղաքապետարանի լիազորությունների տակ: Սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը, որը շարունակում է կարմիր գծերի անվան տակ թալանել վարորդներին, մարդկանց նորանոր անհարմրություն է պատճառում:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս