Ռոբերտ Քոչարյանի ընտանիքում նրանից բացի այլ մարզասերներ էլ կան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքում նրանից բացի այլ մարզասերներ էլ կան։ Ավագ որդին՝ 36-ամյա Սեդրակ Քոչարյանը, անգամ մասնակցում է բազմամարտի (многоборье) մրցումներին։ Նա մի քանի տարի է՝ Ironman («Երկաթե մարդ») միջազգային մրցույթում լավ ցուցանիշներ է արձանագրում, անգամ մրցանակային տեղեր զբաղեցնում։

Սա թեեւ օլիմպիական սպորտաձեւ չէ, բայց աշխարհի ամենաբարդ մրցույթներից է համարվում, մասնակիցներն առանց դադարի տարբեր բաներ են անում։ Մրցույթի մայրուղին բաժանված է երեք մասի, սկզբում պետք է լողալ օվկիանոսում 3.86 կմ, ապա 180.2 կմ անցնել հեծանիվով, հետո վազել 42 կմ ափի երկայնքով։ Երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքում  նշված է, որ Սեդրակ Քոչարյանն ազատ ժամանակ զբաղվում է որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով եւ լեռնադահուկային սպորտով»:

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս