ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է չեխ-չինական համագործակցության Պալատի և «Չինաստանի տնտեսական ֆորում» փոխգործակցության կենտրոնի կողմից Պրահայումկազմակերպված «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառմանը, որը համախմբել է աշխարհի տարբեր երկրների և տարբեր ոլորտների ներկայացուցիչներին:
Համաժողովի ընթացքում քննարկվել են չինական ներդրումային ծրագրերը, այդ թվում` առողջապահական, Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համագործակցության շրջանակները, դրանց ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև ավանդական բժշկության, բժշկական տուրիզմի խթանման, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման հարցերին:
Նշենք, որ համաժողովին մասնակցել են Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 16 երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, դիվանագետեր և գործարարներ:
Այնհուհետև, հայկական պատվիրակությունը մասնակցել է Պրահայի ամրոցում Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ճաշին: