ՖՈՏՈ. Միջազգային մրցույթում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին գնահատել են ամենաբարձր նիշերով. հայ մասնակիցներիը հաղթանակած են վերադարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դհոլահարների «Վահագն» անսամբլը Վրաստանի «Օրանժ Քոբուլետի» միջազգային փառատոնում գրավել է առաջին պատվավոր տեղը եւ շահել «գրան պրի»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց անսամբլի գեղարվեստական ղեկավար Արազ Օրդինյանը:

«Մրցույթին մասնակցում էին մեր հարևան պետությունները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես նաև Բելառուսը:  Առաջին համարը կոչվում էր «Ռիթմիկ պատկերներ», որը ստանում ենք դհոլների միջոցով: Այդ համարը նորություն էր, եւ տարածաշրջանում նման համար չենք ունեցել, իսկ երկրորդ համարում պատկերված է Շուշիի գրավումը»,- ասաց անսամբլի գեղարվեստական ղեկավարը:

Ըստ նրա՝ ժյուրիի կազմում եղել են մեկ հայ, մեկ ադրբեջանցի, մեկ թուրք եւ երկու վրացի. «Համարը ժյուրիի բոլոր անդամներին շատ դուր եկավ, եւ անգամ մեր թշնամի պետությունները մեզ գնահատեցին ամենաբարձր նիշերով: Վերջիններս զարմացել էին, որ հնարավոր է դհոլների միջոցով նման բեմադրություններ անել: Հայրենիք վերադարձանք մեդալով եւ «Գրան պրի» անվանակարգով» :

Լիդա Եղիազարյան




Լրահոս