Հարց քաղաքացիներից` ովքե՞ր կարող են ստանալ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինձ հետաքրքրում է՝ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար ի՞նչ է պետք: Ովքե՞ր կարող են ստանալ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:

Ազատ Մնացականյան (60 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել՝

1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով, անկախ աշխատանքային ստաժից,

2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը.

Տարիքային խումբը

Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով

մինչեւ 23
2 տարի

23-ից մինչեւ 26
3 տարի

26-ից մինչեւ 29
4 տարի
29-ից մինչեւ 32
5 տարի

32-ից մինչեւ 35
6 տարի

35-ից մինչեւ 38
7 տարի

38-ից մինչեւ 41
8 տարի

41-ից մինչեւ 44
9 տարի

44-ից բարձր
10 տարի

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: Ի դեպ, հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա:




Լրահոս