Հեռախոսով մտազբաղ չինուհին ընկել է աստիճաններից և մահացել: Տեսանյութը հրապարակել է MiaoPai-ը:
Ընկնելուն պես գլխուղեղում ստացված վնասվածքներից կինը կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մեկ օր անց նա մահացել է:
Հունիսի 10-ին հեռախոսով տարված մեկ այլ քաղաքացի` ԱՄՆ թոշակառու լուրջ վնասվածքներ է ստացել: Նա չի նկատել բաց դիտահորը, ընկել է մեջը: