Միգուցե զարմանալի է, բայց կան մրգեր, որոնք վնասում են կազմվածքին: Հարցն այն է, որ շատ շաքար է պարունակում:
Դեղձ և ելակ
Դեղձը մարսողության համար բավական բարդ է: Բացի այդ, այն հանգեցնում է նաև ստամոքսի խանգարման: Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս մեկ օրվա մեջ երեք հատից ավել դեղձ ուտել: Իսկ ահա ելակն օգտակար է. նրա չափաբաժինը պետք է ավելացնել:
Տանձ, սեխ, ձմերուկ
Այստեղ դժվար է միանշանակ որևէ բան առանձնացել: Երեքի մեջ էլ շաքար է պարունակվում, սակայն երեքն էլ օգտակար են:
Ավոկադո և հատապտուղներ
Իհարկե, ավոկադոն շատ օգտակար է: Սակայն այն խորհուրդ է տրվում ուտել միայն առավոտյան կամ դիետայի ժամանակ իսպառ վերացնել: Իսկ հատապտուղները քո հավատարիմ ընկերներն են:
Խաղող և խնձոր
Խնձորը ճիշտ սննդակարգ պահողների ընկերն է: Այն օգտակար է բոլոր դեպքերում: Իսկ ահա խաղողի մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակվում:
Բանան և թուրինջ
Ավելորդ քաշի դեմ պայքարում ձեր գլխավոր ընկերը պետք է լինի թուրինջը. նրան հավասար չկա: Իսկ ահա բանանը միայն նպաստում է ավելորդ քաշի ավելացմանը: