20.07.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հուլիսի 20-ին, ժամը 11։00-­ին սիրով հրավիրում ենք «Երևան» հյուրանոցի սրահ, որտեղ նախատեսված է առաջին՝ «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեի մեկնարկն ազդարարող ասուլիսը։

Տրիենալեն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, կազմակերպիչներն են՝ Արվեստների հայկական խորհուրդը, «Արվեստ հանուն աշխարհի (Ժնև) կազմակերպությունը, Արվեստ Հայաստան հիմնադրամը (Երևան), «Հասրաթյան» հիմնադրամը (Երևան), «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը (Երևան) և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը։

Երևանում, Գյումրիում և Սևանում հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ն անցկացվելիք տրիենալեի գլխավոր համադրողը Վենետիկի 2015 թ. բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած Հայկական տաղավարի համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն է , որը՝ ոգեշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռընե Դոմալի (1908-1944) «Անալոգ լեռը» անավարտ վեպով, տրիենալեի համար ընտրել է «Անալոգ լեռը. ժամանակակից արվեստի փորձառություն» գաղափարը։ Գործընկեր համադրողն է Ռուբեն Արևշատյանը։

Մնացածը՝ ասուլիսում։

***

Հուլիսի 20 -ին  ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս՝ շախմատի միջազգային օրվա կապակցությամբ։

Թեման՝ «Առաջին անգամ ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիան. Ստեղծման նպատակը. ֆեդերացիայի անդամները և պատասխանատուն. Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի հետ  համագործակցության հեռանկարը. հուլիսի 15-16-ը կայացած առցանց շախմատի մրցաշարի արդյունքների ամփոփում և հետագա ծրագրեր»։

Բանախոսն է Վահան Բաբախանյանը – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի Պատասխանատու

***

 




Լրահոս